Վրաստանի մայրաքաղաքում գողացել են ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դերերը պատկերող չորս բրոնզե քանդակներից մեկը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Ճիաուրելիի կիսանդրի շուրջը տեղադրված նրա չորս դերերի քանդակներից գողացված է «Ֆուֆալայի» («Ցանկությունների ծառ» ֆիլմից) քանդակը, իսկ «լվացարարուհի Վարդոն» («Վերիյսկի թաղամասի մեղեդիները» ֆիլմից) վնասված է: Վերջինս պահպանվում է Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունում և վերականգնումից հետո կվերադարձվի իր տեղը: Քաղաքապետարանը հայտարարել է, թե կվերականգնվի նաև «Ֆուֆալայի» քանդակը: